Հրապարակում պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 124 մարդ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ 20, «Նաիրի» բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:
Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության եւ շտապօգնության հերթապահ մասերը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀԿ հանրահավաքի ընթացքում:




www.news.am

Related Posts
Previous
« Prev Post

4 Մեկն.

Anonymous
5/07/2012 9:01 PM

axper et vonc es et harcum@ anum vor etqan shat karum en patasxanen es dnum em erku hoguc avel chi karum patasxani :h

Reply
avatar
Hro
5/07/2012 9:37 PM

REPEAT VOTERS -Ը ՓՈԽՈՒՄ ԵՍ Don't block repeat voting ՈՒ ՎԵՐՋ

Reply
avatar
Hro
5/07/2012 9:43 PM

Մի քանի ձև կա

Reply
avatar
8/14/2013 10:27 AM

Դուք չունեք հաղորդագրություն փակցնելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանցեց մեծ ^ ____ ^

Reply
avatar