Փրկենք Նելլի Ադամյանի Կյանքը


Հակիրճ...

Այսօր Նելլի Ադամյանը գտնվում է Մոսկվայում, ուր տեղափոխվել է սուր լեյկոզի սրացումից (ռեցիդիվ) հետո: Ինտենսիվ քիմիոթերապիայի կուրսից հետո, ըստ Մոսկովյան բժիշկների, վերջնական բուժման միակ տարբերակն է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը: Բուժումը և վիրահատությունը մեծ ծախսերի հետ են կապված, իսկ Ադամյանների ընտանիքը այլևս ոչինչ չունի առաջարկելու իրենց աղջկա կյանքի փրկության համար...

Նելլիի Մասին...

Ադամյան Նելլին ծնվել է 1990 թվականին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, որի մագիստրատուրան ավարտել է զուգահեռ քիմիոթերապիայի 1-ին կուրսին: Շատ է սիրում երաժշտություն, պար, նկարել (հիանալի նկարում է), սիրում է ապրել և սիրում է այս հիասքանչ աշխարհը, որը վերջին տարիներին Նելլիի համար դարձել է իրական դժողք...

 

Հիվանդության Մասին...

Սարսափելի հիվանդությունը հայտնաբերվեց ուղիղ 2 տարի առաջ, 2010-ի գարնանը: Առաջին քիմիոթերապիայի բուժումը Նելլին ստացավ Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Հիվանդությունը ժամանակավոր հետ նահանջեց, սակայն սույն թվականի մարտին նորից գլուխ բարձրացրեց: Հաշվի առնելով հիվանդի թույլ վիճակը և ռեցիդիվի բուժման պայմանների բացակայությունը Երևանում, հայ բժիշկները խորհրդով Նելլին տեղափոխվեց Մոսկվա՝ Ա.Ի.Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշտային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոն(www.fmbcfmba.ru): Բարեբախտաբար գտնվեցին շատ գթասիրտ բարեկամներ, ընկերներ և հարևաններ, ովքեր կարողացան գումար հայթհայթել (400 000 RUB) բուժման կանխավճարի համար: Սակայն բուժման ընդհանուր արժեքը, որն իմ մեջ ներառում է քիմիոթերապիայի 2 կուրս և ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն, ըստ հիվանդանոցի հետ Պայմանագրի կազմում է մոտ 7 000 000 RUB: Հաշվի առնելով ընտանիքի ծանր ֆինանսական դրությունը Ա.Ի.Բուռնազյանի անվ. կենտրոնը խոստացել է բավականին զեղջել գումարը: Սակայն, անգամ այս տարբերակով, վերջնական բուժումը կկազմի մոտ 6 000 000 RUB (1 500 000 RUB քիմիոթերապիայի 2 կուրս և 4 500 000 RUB վիրահատություն), այսինքն դեռ պետք է հայթհայթել 5 600 000 RUB: Նելլիի ծնողները, քույրը, բարեկամները և ընկերները չեն համապատասխանել դոնորության համար, ինչն ավելի է թանկացրել վիրահատության արժեքը: Մոսկովյան կլինիկայի բաժանմունքի վարիչ տն. Ա.Ա.Դավթյանի խոսքերով, տվյալ տիպի լեյկոզի բուժման հավանականությունը համարյա երաշխավորված է:

Ցավոք սրտի Նելլիի բարեկամները և հարազատները այլևս ոչ մի հնարավորություն չունեն բուժման համար վճարելու...

Մենք բոլորին խնդրում ենք չմնալ անտարբեր Նելլիի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Իհարկե, միայն միասնական ուժերով հնարավոր կլինի վերադարձնել Նելլիին կյանքի:
Եթե Դուք որոշել եք փոխանցել կամ արդեն փոխանցել եք գումար ստորև նշված ինչ որ մի եղանակով, կխնդրենք անպայման լրացնել այս ձևը: Լրացման նպատակն է հետևել Ձեր փոխանցմանը և երաշխավորել փոխանցված դրամի մուտքը Նելլիի բուժման հաշվին:


Ինչպես փոխանցել գումարը...


Փոխանցման Եղանակներ

1. Բանկային Փոխանցում: 
Նունե Ադամյան
HSBC Bank Armenia (Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան)
Հ/Համար՝ 003150760001
SWIFT: MIDLAM22

Из России можно перечислить на этот специально открытый счет
Банк получателя: КБ ЮНИАСТРУМ БАНК (ООО)
Кор. Счет № 30101810600000000184
БИК 044585184
ИНН 7707286100
КПП 775001001
Адрес 127473, г. Москва, Суворовская пл., д.1
Получатель: КБ ЮНИАСТРУМ БАНК
Счет Получателя № 40820810800000001001

Назначение Платежа:
Для перечисления на счет Адамяна Степана Овсеповича № 40820810400005000106


2. WebMoney: 

Դրամապանակ (USD): Z303413568966 
Դրամապանակ (RUB): R615978667668

Related Posts
Previous
« Prev Post