Մայքրոսոֆթ Վինդոուզ

Windows 7 desktop


Մայքրոսոֆթ Վինդոուզ (Microsoft Windows), Մայքրոսոֆթ կորպորացյաի պրոպրիետար օպերացիոն համակարգերի ևօգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսերի շարք է: Այսօր Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ աշխատում են անձնական համակարգիչների մոտ 92%[1][2][3]:
Վինդոուզ օպերացիոն համակարգերը աշխատում են հետևյալ հարթակների վրա՝ x86, x86-64, IA-64, ARM: Նախկինում գոյություն ունեին նաև Վինդոուզ համակարգի տարբերակներ նախատեսված DEC Alpha, MIPS, PowerPC և SPARC հարթակների համար:

[խմբագրել]Պատմություն

Microsoft Windows-ի պատմությունը սկսվում է 1985 թվականից, երբ առաջին անգամ թողարկվեց 1.01 վարկածով Windows-ը: Սակայն Մայքրոսոֆթի պատմությունը սկսվել է 1975 թվականին, երբ ուսանող Բիլլ Գեյթսը առաջին համակարգիչներից մեկի` Altair 8800 համակարգչի վրա ստեղծեց Basic ծրագրավորման լեզուն: Ներկայումս նկարահանված են բազմաթիվ ֆիլմեր` տասը հազար հոդվածներով, որոնք փորձում են մասամբ բացատրել Microsoft-ի և Windows-ի ֆենոմենը:
Առաջին Windows-ը ինքնուրույն օպերացիոն համակարգ չէր: Սկզբում Windows-ն իրենից ներկայացնում էր գրաֆիկական "շինություն" DOS օպերացիոն համակարգում և իրենից ներկայացնում էր մուգ և մռայլ հրամանների տող: Շատ DOS-ի օգտագործողներ այդպես էլ չհասկացան այդ "նորամուծությունը":
1985 թվականին Windows 1.01-ից հետո, մի քանի տարի անց թողարկվեց Windows 2.0-ն, բայց առանց լուրջ փոփոխությունների:1990 թվականին թողարկվեց Windows 3.0, որը սկսեց օգտագործվել բազբաթիվ համակարգիչներում: Նոր Windows-ում, ի տարբերություն նախորդների, կարելի էր կատարել գործողություններ առանց հրամանների տողի: Նախկին Windows-ներում (1.01, 2.0) գործողություններ կատարելու համար պետք էր հրամանների տողում գրել գործողության համապատասխան բառերի շարքը (ինչպես ծրագրավորման լեզուներում): Windows 3.0 -ում այդ ամենը կարելի էր անել գրաֆիկորեն, կոճակներին սեղմելու օգնությամբ, ինչպես հիմա, սակայն գործողությունների քանակը խիստ սահմանափակ Էին: Հաջորրդ Windows-ում` Windows 3.1, կար մուլտիդիմեդիայի և համակարգչային ցանցերի հետ աշխատանքի հնարավորություն:
1988 թվականին թողարկվում է նոր օպերացիոն համակարգ` Windows NT անունով: NT-ն իր միջերեսով չէր տարբերվում Windows 3.0-ից: 1992թ. ստեղծվում է Windows NT 3.0-ն, իսկ 1994-ին Windows NT 3.5-ը: 1995 թվականին հայտնվում է հայտնի Windows 95-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ: Ի տարբերություն նախորդ Windows-ների , 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով: Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար:1996 թվականին թողարկվում է Windows NT 4.0-ն, որը իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 95-ից:
1988 թվականին հայտնվում է Windows 98-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերետի վրա: Հաջորդ օպերացոին համակարգի անվանումը Windows 2000 է: Այն թողարկվել է երկու տարբերակով` Windows 2000 Server և Windows 2000 Professional:
2001 թվականին հայտնվում է նոր օպերացիոն համակարգ` Windows XP: Այն կառուցվել է Windows NT միջուկի հիման վրա: 2008 թվականի վերջին այն գրավում էր օպերացիոն համակարգերի շուկայի 70%-ը: 2003 թվականին դուրս է գալիս Windows Server 2003-ը: Windows Vista-ն թողարկվել է 2007 թվականին, իսկWindows 7-ը ` 2009-ին:


Related Posts
Previous
« Prev Post