«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Գրանադայի» դեմ հաղթանակից հետո (3:0) հայտարարել է, որ իրեն լավ չի զգում մադրիդյան ակումբում:«Ես երջանիկ չեմ «Ռեալում»,- հայտարարել է Ռոնալդուն խաղից հետո: – Այդ պատճառով էլ չէի տոնում «Գրանադայի» դեմ խաղում խփած գոլերս: Ակումբում գիտեն իմ նման վիճակի պատճառները: Դա որևէ կերպ կապված չէ նրա հետ, որ Ինյեստան է ճանաչվել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ և այդ մասին մտադիր չեմ խոսել: Կան ավելի կարևոր պահեր, քան դա է: Բայց ակումբի մարդիկ այդպես էլ գիտեն, այնպես որ ես ավելացնելու բան չունեմ: Հիմա ես մտադիր եմ կենտրոնանալ Պորտուգալիայի հավաքականի վրա, որը ելույթները կսկսի 2014 թվականի Աշխարհի առաջնությունում:Միևնույն ժամանակ իսպանական As թերթը հայտնում է, որ պորտուգալացին արդեն հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և խնդրել է թույլ տալ ֆուտբոլիստին այլ ակումբ գնալ: Նման որոշման պատճառը համարում են թիմակիցների հետ վատ հարաբերությունները: Մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկի ակումբում Ռոնալդուի լավագույն ընկերներն էին Մարսելոն, Ֆաբիո Կոենտրաոն և Պեպեն, բայց նրանց հետ հարաբերությունները փչացել են: Հարձակվողի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2015 թվականին և այսօր նա յուրաքանչյուր մրցաշրջանում վաստակում է 10 միլիոն եվրո:
Անկախ նրանից Ռոնալդուն կհեռանա Ռեալից, թե ոչ: Պետք է հասկանալ որ Ռեալը միայն Ռոնալդույով չի վերջանում: Կրիշտիանուից բացի Ռեալում կան այնպիսի ֆուտբոլիստներ որոնք կարող են լրացնել Ռոնալդուի բացը:
Նյութի աղբյուր՝ www.totalfootball.am